Մոսկվայի հետ գազային վեճում Ուկրաինան օգնության կարիք չունի, մասնավորապես՝ Եվրոպայից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին ICTV ուկրաինական հեռուստաալիքի եթերում:
Եվրոպական էներգետիկ հասարակության քարտուղարությունը երկուշաբթի հաղորդել էր, որ Ուկրաինայից դիմում չի ստացել Կիևի և Մոսկվայի գազային վեճին մասնակցելու վերաբերյալ, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել: Վեճի առիթը գազի թերի մատակարարման դիմաց «Գազպրոմի» ներկայացրած 7 միլիարդ դոլարի հաշիվն է:
Նման մեկնաբանությունը հաջորդել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարությանը, որն ասել է, թե Կիևը գոհ չէ Եվրոպական էներգետիկ հասարակության հետ համագործակցության մակարդակից, և որ Կիևը հույս ուներ վեճի առիթով գերատեսչությունից մեկնաբանություններ ստանալ: