ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Եգիպտոս ռազմական տեխնիկայի մատակարարումների արգելքի չեղարկման մտադրության մասին՝ փոխանցում է Interfax-ը։ Այս մասին Օբաման հայտնել է եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Մասնավորապես, Օբաման հանում է F-16 կործանիչների և տանկերի մատակարարման արգելքը։
Սպիտակ տանն ընդգծել են, որ այդ միջոցառումներն ընդունվում են՝ ելնելով ԱՄՆ ազգային ավտանգության նկատառումներից, այլ ոչ թե ի նշան այն բանի, որ Եգիպտոսը ժողովրդավարության ճանապարհին հասել է հաջողություների։
Արգելքը սահմանվել էր 21 ամիս առաջ՝ կապված իշխանությունից նախագահ Մուհամադ Մուրսիի հեռացման հետ։











































