«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանի միջև: Թերթի տեղեկություններով՝ Բ. Առաքելյանին հանձնարարել են այդ մարզում լուրջ աշխատանք կատարել ՀՀԿ-ին ձայներ ապահովելու համար, և Առաքելյանը ջանքեր չի խնայում հանձնարարությունը հավուր պատշաճի կատարելու: Իսկ մարզպետն էլ «խանդով» է վերաբերում նրա աշխատանքին, ինչի պատճառով էլ վերջիններս լեզվակռիվ են ունեցել:
Թերթը փորձեց տեղեկությունը ճշտել Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Բ. Առաքելյանից, որն ասաց, թե իրականում նման բան չկա. «Եթե ես ԲՀԿ անդամ եմ, ես ո՞նց կարող եմ ՀՀԿ-ի համար աշխատել, մարզպետի հետ իմ հարաբերությունները շատ լավ են: Մեր մեջ տարաձայնություն չի կարող լինել»:











































