«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հուսով է, որ կարող է մնալ իր ներկայիս ակումբում:
«Վստահ եմ, որ կարող եմ մնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ես երկու հանդիպում եմ անցկացրել հավաքականի կազմում, որոնց ընթացքում գոլերի հեղինակ եմ դարձել:
Այդ փաստը կօգնի ինձ վստահություն ձեռք բերել, ակումբ վերադառնալ լավ տրամադրվածությամբ: Կանեմ հնարավորը, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանամ»,- Goal. com-ը մեջբերում է Ֆալկաոյի խոսքերը:










































