Ուղիղ կես դար առաջ՝ 1963թ-ի փետրվարի 11-ին, The Beatles-ը լոնդոնյան Abbey Road Studios-ում ձայնագրեց իր առաջին Please Please Me ալբոմը: Ժամանակակից երաժիշտները փետրվարի 11-ին Լոնդոնում երգի մարաթոն են կազմակերպել՝ նվիրված The Beatles-ի առաջին ալբոմի 50-ամյակին: Այս ակցիայի ուղիղ հեռարձակումն իրականացնում է BBC Radio 2-ը:
Արարողությանը մասնակցում են բազմաթիվ կատարողներ և խմբեր, որոնց թվում՝ Stereophonics-ը, Simply Red-ը, Գաբրիել Էփլինը:
The Beatles-ի առաջին ալբոմի ձայնագրման առանձնահատկությունն այն էր, որ այն համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ նրանց գրաֆիկը շատ համերգներով էր հագեցած: Միայն փետրվար ամսին խումբը պետք է 30 համերգ ունենար, այդ թվում նաև ռադիոյով և հեռուստատեսությամբ: Դրանից բացի՝ ամեն ինչ բարդացնում էր Ջոն Լենոնի մրսածությունը:





































