Լեդի Գագայի կոշիկների զույգը Փարիզի Drouot աճուրդում վաճառվել է 8հզ եվրոյով:
Emporio Armani-ի բարձրակրունկ արծաթագույն կոշիկները երգչուհին բեմից նետել է հանդիսատեսի ուղղությամբ Փարիզյան Bercy-ի համալիրում կայացած համերգի ժամանակ 2010թ-ի դեկտեմբերի 19-ին: Որպես հավելում՝ կոշիկներին կցված է այդ համերգի տոմսը:
Մասնագետները կոշիկը գնահատել են 8-10հզ եվրո: Մեծ իրարանցում աճուրդի իրը չի առաջացրել: Սկզբնական գինը 4հզ եվրո էր, մի քանի քայլերից հետո կոշիկները վաճառվել են 8հզ եվրոյով:










































