Համացանցում հայտնվել է բյուջետային iPhone 6C-ի առաջին ոչ պաշտոնական լուսանկարը։ iPhone 6C բյուջետային մոդելը կարող է լրացնել արդեն գոյություն ունեցող iPhone 6-ի ու iPhone 6 Plus-ի շարքը՝ գրում է Future Supplier-ը։
Ենթադրյալ նոր iPhone-ի հետևի պանելի լուսանկարը հրապարակվել է բաղադրիչ մասեր վաճառող Future Reseller-ի կողմից։ Այն շարունակում է iPhone 5C-ի ավանդույթները, սակայն կան փոքր տարբերություններ։
Ենթադրվում է, որ նորույթը կունենա պլաստիկ կորպուս, 4 դյույմանոց Gorilla Glass դիսփլեյ։ Փորձագետները նշում են TouchID-ի և NFC համակարգի պարտադիր առկայությունը։










































