Սոցիոլոգները որոշել են ստուգել, թե որքան հաճախ են հասարակական աշխատողները սեքսը որպես ծառայողական աստիճանով բարձրանալու միջոց օգտագործում: Արդյունքները սպասված և հետաքրքիր էին: Իրենց ֆիզիկական գրավչությունն օգտագործում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ:
Ուսումնասիրությունների արդյունքներով՝ սեքսը կարիերայի նպատակներով ավելի հաճախ պետական ծառայողներն են օգտագործում: Երկրորդ տեղում աշխատավոր դասի ներկայացուցիչներն են, երրորդ տեղում՝ լրագրողները:
Միանշանակ անձնական և աշխատանքային հարաբերությունների համադրմանը դեմ են եղել ԲՈՒՀ-երում դասավանդողները: Նրանցից ոչ ոք չի համաձայնել աշխատավարձի բարձրացման կամ այլ բարիքների համար ինտիմ հարաբերություններ ունենալ:
Հոգեբանների կարծիքով՝ սեքսը աշխատանքային նպատակներով օգտագործելը հանգեցնում է նրան, որ մարդիկ ծառայողական սիրավեպերը սկսում են ծառայողական պարտականություն համարել: Որպես կանոն, նա, ով կարիերայի սանդուղքով բարձրանալու համար սեքսով է զբաղվել և հաջողության հասել, արդյունքում ստանում է բոլոր նյութական առավելությունները. և՛ պաշտոնի բարձրացում, և՛ աշխատավարձի բարձրացում, և՛ արտասահմանում հանգստանալու անվճար ուղետոմս, և՛ հարմար հանգստի գրաֆիկ:
Ինչևէ, այդ ամենից ընդամենը մեկ ժամում զրկվելու վտանգ կա, եթե շեֆի մոտ այլ ֆավորիտներ հայտնվեն: Այդ պատճառով էլ բոլոր նրանք, ովքեր հաջողության են հասել սեքսուալ և գրավիչ լինելու պատճառով, պետք է հիշեն, որ այդ ամենի հետևում պետք է լինեն մասնագիտական գիտելիքներն ու սառը դատողությունը, որոնք թույլ կտան պահպանել գրաված բարձունքները:










































