Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Էկվարդորի ընտրանու դեմ կայանալիք ընկերական խաղը:
Մեսսին աջ ոտքի վնասվածք ունի, ինչի պատճառով չի մասնակցել Սալվադորի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը: Նա ցավեր էր զգացել վերջին «էլ կլասիկո»-ից հետո: Լեոն բուժզննման էր ենթարկվել, որից հետո հայտնի էր դարձել, որ վնասվածքը լուրջ չէ:
«Նրա առողջության հետ կապված նորությունների ենք սպասելու մինչև վերջին րոպեն: Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես հիմա է, նա կխաղա»,- հայտարարել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:






































