Հուզիչ բուլդոգի մասնակցությամբ հոլովակը, որը երազում է տոնական սեղանից մի կտոր տորթ ստանալ, մեծ ժողովրդականություն է վայելում համացանցում: Շունը քացրեղենին այնպիսի դժբախտ աչքերով է նայում, որ թվում է՝ նրան առանց քաղցրավենիքի թողնելը պարզապես անմարդկային է: Սակայն շան տերերը տորթից տալ չեն ուզում՝ հայտնում է Metro-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ֆրանսիական բուլդոգը խեղճ հայացքով նայում տիրուհուն, որը տորթ է կտրում: Նրա կողքին երեխա կա, որը նույնպես քաղր է ուզում, սակայն մայրը չի շտապում հյուրասիրել նրանց: Հուզիչ տեսանյութը տխուր ավարտ է ունենում՝ կինը տորթի կտորը տանում է հարևան սենյակ՝ բուլդոգին ու երեխային ոչինչ չտալով:
Հոլովակի վերջում հնչում է տխուր երաժշտություն՝ գրությամբ. «Այսօր մենք հիշում ենք բոլորին, ում տորթ չհասավ»:








































