Համաշխարհային ԶԼՄ-ներում կարծիքներ են հրապարակվում այն մասին, թե ով կդառնա Բենեդիկտոս XVI Պապի իրավահաջորդը: Հնարավոր է, որ 35-ամյա դադարից հետո Գահին վերադառնա իտալացի Պապ: Մամուլում իտալացի կարդինալներից հիշատակվում են Միլանի արքեպիսկոպոս Անջելո Սկոլիի և Վատիկանի կրթության նախարար Ջանֆրանկո Ռավազիի անունները: Տարածված է նաև այն կարծիքը, որ Հռոմի պապն առաջին անգամ պատմության մեջ կարող է սևամորթ լինել:
Չի բացառվում նաև գերմանալեզու պրելատի վերադարձը (Ավստրիայից կամ Գերմանիայից), կամ լատինամերիկյան ներկայացուցչի հաստատումը:
Ընդ որում՝ բոլոր հրատարակչություններն էլ նշում են, որ Վատիկանի նոր առաջնորդը կընտրվի մինչև Սուրբ Զատկի տոնը՝ մարտի 31-ը:
Ամբողջ աշխարհում գնահատում են Հռոմի Պապի արարքը: Չնայած այս պաշտոնի ցմահ բնույթին, նա գերադասել է պաշտոնն ավելի երիտասարդ և ակտիվ իրավահաջորդի թողնել:












































