ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին հանել զորքերը Վրաստանից, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարության՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։
«Մենք ընդունում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Ռուսաստանը պետք է հանի իր զորքերը, և մենք ողջունում ենք բոլոր ջանքերը՝ Ժնևում բանակցություններից մինչև մարդկանց միջև շփումը, իրավիճակի շտկման համար»,- հայտարարել է Ապատուրայը։







































