Սթենլի Կուբրիկի «2001. տիեզերական ոդիսական» ֆիլմի «Խոյ LB» տիեզերական շաթթլի մոդելն աճուրդում վաճառվել է 344 դոլարով, տեղեկացնում էVariety-ն։
Շաթթլը գնել է Կինեմատոգրաֆիական գիտությունների և արվեստի ամերիկյան ակադեմիան։ Մոդելը կընդգրկվի ակադեմիայի թանգարանում, որի կառուցումը կսկսվի այս տարվա ամռանը, իսկ բացումը նախատեսվում է 2017 թ. վերջին։
Premiere Props ընկերության կազմակերպած աճուրդում ներկայացված են եղել նաև հագուստներ այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Իմ ընկերը գիժ է», «Առաջին վրիժառուն», «Օգոստոսը» և «Սուրբ Վինսենտը»։ Բացի այդ, ներկայացված են եղել բազմաթիվ այլ առարկաներ տարբեր ֆիլմերի նկարահանումներից։
«Խոյ LB»-ը ֆիլմից պահպանված հազվագյուտ առարկաներից է։ Սթենլի Կուբրիկը հրամայել էր ոչնչացնել դեկորի մեծ մասը, կոստյումները և այլն, որպեսզի դրանք չկարողանան օգտագործվել այլ ֆիլմերում։ «Խոյ LB»-ը պահպանվել էր այն բանի հաշվին, որ որպես կրթական ցուցանմուշ՝ 1975 թ. փոխանցվել էր ամերիկյան մի դպրոցի։






































