Ճապոնիայի կառավարությունը կասեցրել է Օկինավայի նահանգապետ Տակեշի Օնագիի հրամանը, որով պահանջվում էր դադարեցնել ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի բազայի կառուցումը, գրում է BBC-ն:
Անցած շաբաթ նահանգապետը կարգադրել էր դադարեցնել ամերիկյան նոր ռազմաբազայի շինարարությունը՝ դա բացատրելով նրանով, որ ցամաքի արհեստական կտոր ստեղծելիս կարող են վնասվել բուստախութերը:
Սակայն երկուշաբթի օրը երկրի կառավարությունը հայտարարել է, որ բազայի շինարարության կասեցումը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա:
Ճապոնիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են ռազմաբազայի կառուցման մասին գրեթե 20 տարի առաջ:







































