Հայաստանի ազգային հավաքականի ու Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:
Ակումբն ընկերական հանդիպում անցկացրեց Չերնոգորիան ներկայացնող «Եդինստվո» թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Արթուր Սարկիսովն ու Մաթիա Դվորնեկովիչը:
Ընկերական հանդիպում.
«Վոլգա» – «Եդինստվո»՝ 2:0
Գոլերը՝ 1:0 Սարկիսով(3´), 2:0 Մաթիա(50´):









































