Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Հմայակ Հովհաննիսյանը ներողություն կխնդրի՞ իր կոլեկտիվից

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հմայակ Հովհաննիսյանը դատական նիստին ներկայացավ մեկ այլ փաստաբան՝ Գեորգի Գուլքանյանի հետ, ով շարունակեց ներկայացնել նախորդ դատական նիստին՝ երկրորդ պաշտպան Կարեն Ղազարյանի ներկայացրած միջնորդությունը:

Պաշտպանական կողմը նշել է, որ նախաքննությունը կատարվել է թերի և թույլ են տրվել մի շարք խախտումներ: Ինչպես նաև քննիչի գործողությունները բողոքարկվել են դատախազին, իսկ դատախազն ակնհայտ անհիմն կերպով դրանք մերժել է: Պաշտպանը նշում է նաև, որ տուժող Սենիկ Ջուլհակյանը, ով հանդիսանում է «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ –ի տնօրենների խորհրդի նախագահ՝ հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է մատները դռան արանքում թողնելու հետևանքով: Ըստ պաշտպանի՝ բուժանձնակազմը չի հարցաքննվել, դեպքը տեսանկարահանողները ևս: Պաշտպանական կողմը՝ մեղադրողին անընդմեջ դատախազ դիմելով պնդեց, որ մեղադրող Էյրամջյանը չի կարող այս գործով անաչառ լինել, քանի որ պետք է ամեն բան անի, որպեսզի պաշտպանի մեղադրանքը՝ բացարկ հայտնելով դատախազին, ինչը դատարանը մերժեց:
Դրան հաջորդեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Սակայն դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց:
Եվ Հմայակ Հովհաննիսյանի պաշտպանը հանդես եկավ դատարանի ինքնաբացարկի միջնորդությամբ, ինչը նույնպես մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Դատարանն անցավ դատաքննության փուլի: Ապացույցների հետազոտման սահմանված հաջորդականության համաձայն՝ նախ հարցաքննվեց տուժողը՝ Սենիկ Ջուլհակյանը, որի ցուցմունքների ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը մի քանի անգամ միջամտեց, ինչ համար արժանացավ դատարանի դիտողությանը՝ նախազգուշացվելով, որ կրկնվելու դեպքում նա դուրս կհրավիրի նիստերի դահլիճից:

Իսկ տուժող Սենիկ Ջուլհակյանը դատարանում հայտարարեց, որ եթե Հմայակ Հովհաննիսյանը ներողություն խնդրի իր կոլեկտիվի անդամներից և «Հայհիդրոէներգոնախագիծ» շենքի տարածքում «զավթած» տարածքները ետ վերադարձվի, ապա Ջուլհակյանը քաղաքացիական դիմումը ետ կվերցնի: Տուժողը նաև իր ցուցմունքներում պնդեց, որ Հովհաննիսյանը գիտակցաբար է հրել իրեն այլ ոչ թե պատահմամբ:

Ապա դատարանն անցել է վկաների հարցաքննությանը և դատարան հրավիրվեց ականատես վկա Վարդանուշ Կոստանյանը։ Նա մասնավորապես պատմել է դեպքի մանրամասները, որոնք սակայն հակասում էին նախաքննական ցուցմունքներին և դատարանը հետաքրքրվեց, թե արդյոք նախաքննության փուլում վկային դրդել են կեղծ ցուցմունքներ տալ: Վկայի պատասխանը բացասական է եղել, պարզվել է, որ նա շփոթվում է դատարանում և որ ինչ-որ բաներ այլևս չի հիշում, քանի որ դեպքից անցել է երկար ժամանակ։

Մեղադրող կողմը ևս հակասություններ տեսնելով վկայի ցուցմունքներում միջնորդել է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, որտեղ մասնավորապես ասվում է, որ Հմայակ Հովհաննիսյանը և Սենիկ Ջուլհակյանը կանգնած են եղել մեկ հարթության վրա, Հմայակ Հովհաննիսյանը կանգնած էր չբացվող դռան մոտ, իսկ տուժողը՝ բացվող դռան մոտ, Հովհաննիսյանը ձգվել է դեպի դռան զանգը և երբ ներսից բացվել է դուռը, այդ պահը համընկել է այն բանի հետ, որ Հովհաննիսյանը աջ ձեռքով հրել է Ջուլհակյանին, և վերջինս ընկել է բազալտապատ աստիճանավանդակի վրա, ինչի հետևանքով վնասվածք է ստացել:

Նախաքննական մարմնին տված իր ցուցմունքը վկան լսելով, կարծես թե հիշել է այդ ամենը և հաստատեց, որ հենց այդպես էլ եղել է:

Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ հրաժարվում է երկրորդ պաշտպանից, սակայն դատարանն ասաց, որ պաշտպանից հրաժարվում են հենց իր ներկայությամբ:

Դատական նիստը հետաձգվել է և տեղի կունենա մարտի 6-ին:

Հիշեցնենք, որ Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Ըստ մեղադրական եզրակացության, Հմայակ Հովհաննիսյանը 2012թ. ապրիլի 21-ին` ժամը 10:30-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան 34ա հասցեում տեղակայված «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց, վիճաբանության ժամանակ, «հանցավոր անփութություն դրսևորելով իր գործողության և դրա վտանգավոր հետևանքների նկատմամբ», հրել է նույն ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին, ինչի հետևանքով վերջինս նախ մարմնով և ձախ ձեռքով համահարվածվել է մուտքի դռան եզրային մետաղյա շրջանակին, ապա, կորցնելով հավասարակշռությունը, գլորվել է բազալտապատ աստիճանահարթակից: Դրա հետևանքով Ս.Ջուլհակյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝ ձախ սրունքի շրջանների արյունազեղման, ձախ ձեռքի 3-րդ և 5-րդ մատների հիմային ֆալանգների չտեղաշարժված կոտրվածքների ձևով։

Լուսանկարները՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում