Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կմեկնեն Թուրքիա՝ հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալասանիան նշել է, որ բացի միջպետական հարաբերություններից՝ կողմերը քննարկելու են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցը: Մարտին նախարարը նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ կքննարկվեն ռազմական համագործակցությանը առնչվող հարցեր՝ տարածաշրջանային անվտանգության շրջանակներում:
«Մեկ երկիրը չի կարող ապահովել տարածաշրջանային անվտանգություն: Անհրաժեշտ է կիրառել համագործակցության բոլոր ձևերը, և Վրաստանն այս առումով կլինի առաջատար երկրներից մեկը»,- նշել է Ալասանիան:
Նա նշել է, որ մոտ ապագայում Ադրբեջանի տարածքում նախատեսվում է անցկացնել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններ:








































