Անջելինա Ջոլին փոխել է ազգանունը և դարձել Անջելինա Ջոլի-Փիթ՝ գրում է viva.ua-ն:
Այս մասին լուրը տարածվեց The New York Times-ում դերասանուհու տպագրած հայտնի հոդվածից հետո, որում նա տեղեկություններ էր հայտնում իր առողջական վիճակի մասին:
ԶԼՄ-ները միայն մի քանի օր անց էին ուշադրություն դարձրել այն բանին, որ նա հոդվածը ստորագրել է Բրեդ Փիթի ազգանվան մասնիկը իր ազգանվանը միացնելով:
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացել էին 2014թ. օգոստոսին:







































