Հարավային Կորեայի, Ճապոնիայի ու Գերմանիայի գիտնականները անցկացրել էին հետազոտություն ու պարզել, որ տաք սուրճի բույրը ոչ միայն օգնում է արթնանալ, այլև ազատում որոշ խանգարումներից՝ գրում է vopes.com-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճի բույրը օգնում է ազատվել սթրեսից, որը անբավարար քնի հետևանք է:
Կամավորների մասնակցությամբ փորձերի միջոցով գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սուրճի բույրը փոխում է քնի բացասական հետևանքները նվազեցնող որոշ գեների աշխատանքը:










































