Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում ռեստորանը ընտանիքին տրամադրել է փոքրիկ զեղչ այն բանի համար, որ երեխաները իրենց հանգիսը են պահել ու ոչ ոքի չեն խանգարել,- հաղորդում է Associated Press-ը: Հաստատության աշխատակիցները հայտարարել են, որ իրենք երբեմն նման ակցիա իրականացնում են, և Լորա Քինգը, նրա ամուսինն ու երեխաները առաջինը չեն, ովքեր նման զեղչ են ստացել։
Քինգ ընտանիքը երեք երեխա ունի՝ ութ, երեք և երկու տարեկան: Լորա Քինգի խոսքերով՝ ինքը և իր ամուսինը մեծ ուշադրություն են դարձնում սեղանի շուրջ երեխաների վարքին: Ինչպես նշել են ծնողները՝ ռեստորաններում նրանք ևս նույնքան կարգապահ են, որքան տանը:
«Այցելուներից ոմանք նույնիսկ չեն նկատել, որ ընտանիքը ճաշելու է եկել երեխաների հետ», – պատմել է ռեստորանի աշխատակիցը:
Ճաշկերույթի ավարտից հետո ռեստորանը ընտանիքին հյուրասիրել է պաղպաղակով, իսկ կտրոնում նշել է, որ զեղչը տրվել է երեխաների լավ վարքի համար: Զեղչը կազմել է չորս դոլար, իսկ ընտանիքը վճարել է ավելի քան 58 դոլար: Քինգերը հայտարարել են, որ մոտ ապագայում մտադիր են կրկին այցելել այս հաստատություն:










































