Հարավային Կորեայում դրամատիկ վթար է տեղի ունեցել հենց տեսախցիկների առջև: BBC-ի Top Gear հաղորդաշարի կորեական տարբերակի նկարահանումների ժամանակ մեքենային հետապնդող AH1 Cobra ուղղաթիռը վթարվել է: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
Chevrolet Corvette ZR1 մեքենայի ղեկին նստած հաղորդավարը, մի պահ չհավատալով աչքերին, քարացել է, այնուհետև արձակել ամրագոտին ու վազել դեպքի վայր:








































