ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համարում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը՝ երկու անկախ պետությունների ստեղծման հիման վրա, այլընտրանք չունի։
Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին Պան Գի Մունը հայտարարել է Շարմ-էլ-Շեյխում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի ժամանակ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպմանը:
«Գլխավոր քարտուղարը և նախագահ Աբասը կարծիքներ են փոխանակել մերձավորարևելյան խաղաղ գործընթացին աջակցելու հարցի շուրջ: Գլխավոր քարտուղարը հաստատել է իր համոզվածությունն առ այն, որ երկու պետությունների ստեղծումը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման միակ միջոցն է»,- ասվում է ՄԱԿ-ի մամլո հաղորդագրության մեջ:









































