Նիգերիայում անցկացվող ընտրությունների ժամանակ «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գլխատել են 23 մարդու՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը։
«Ուրբաթ երեկոյան Բուրատայ նահանգում տեղի է ունեցել զինված մարդկանց հարձակում։ Նրանք գլխատել են 23 մարդու և այրել տեղի բնակիչների տները»,- հայտարարել է տեղի վարչության ներկայացուցիչը։
Գրոհայինների հարձակումը տեղի է ունեցել Նիգերիայում նշանակված համընդհանուր ընտրությունների նախօրեին։
Բիու քաղաքի հիվանդանոցից հաստատել են, որ հարձակման արդյունքում տուժել է 32 մարդ։











































