«Գալաթասարայ»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հայտարարել է, որ Թուրքիայի առաջնությունում հանդես գալու փաստն առիթ չի հանդեսանա` տեղի հավաքականի դարպասը խփած գոլը չտոնելու համար:
Հիշեցնենք` «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Հոլանդիայի հավաքականը հանդիպում է անցկացնելու Թուրքիայի ընտրանու հետ:
«Ես կուրախանամ և կտոնեմ գոլս, եթե գրավեմ Թուրքիայի հավաքականի դարպասը: Սակայն չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել: Տեսնենք, թե ինչ կլինի»,- Goal-ը մեջբերում է Սնեյդերի խոսքերը: