Այս տպավորիչ կադրերը նկարահանվել են Միջազգային տիեզերական կայանին ամրակցված մի քանի տեսախցիկներով։ Տեսանյութում հստակ երևում է մեր մոլորակի պտույտը, տեսանելի են գիշերային Եվրոպայի քաղաքների լույսերը։
Այնուհետև հորիզոնում հայտնվում է նուրբ կանաչ լուսավորություն, որը գնալով ավելի վառ է դառնում։ Դա արևի լույսն է, որն արտացոլվում է մթնոլորտի շերտերում։ Տեսանյութի վերջին կադրերում հայտնվում է արևը։









































