Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

«Տեսնեմ ծիծիկ ունե՞ս». 36-ամյա հայրն անառակաբարո գործողություն է կատարել իր երեխաների հետ պահմտոցի խաղացող 12-ամյա աղջկա նկատմամբ

Ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արմեն Ս.-ի գործի դատական քննությունը:

Գյուղերից մեկի բնակիչ, 36-ամյա Արմենը մեղադրվել է իր դստեր հասակակից ու դստեր խաղընկերուհի, 12 տարին չբոլորած Օլյայի (անունը փոխված է) նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Արմենը երեք անչափահաս երեխաների հայր է:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունիսի 1-ին, ժամը 17-ի սահմաններում երեխաները Արմենի տան բակում և անասնագոմում պահմտոցի են խաղացել, որի ժամանակ Արմեն Ս.-ն անասնագոմ է մտել, հետևից փակել է իր երեխաների խաղընկերուհի, անչափահաս Օլյայի աչքերը, բարձրացրել է երեխայի վերնազգեստը, ձեռքերով շոշափել է նրա կուրծքը: Երեխան դրանից հետո լաց լինելով գնացել է տուն, կատարվածը պատմել է իր մայրիկին:

Ամբաստանյալ Արմեն Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Մինչդատական վարույթի ժամանակ նա ասել է, թե դեպքի օրը տուժող Օլյան իր ու իր եղբոր երեխաների հետ իրենց բակում պահմտոցի է խաղացել: Երեխաներն աչքերը փակել են անասնագոմում և դրանով խանգարել են հավերի ձու ածելուն:

Ինքն այդ փաստից զայրացել է, մտել է անասնագոմ, որտեղ մենակ Օլյան է եղել, բարկացած ասել է, թե գոմը խաղալու տեղ չի: Երեխան նեղացել ու հեռացել է:

Դրանից մի ժամ հետո Օլյայի մայրը եկել է իրենց տուն ու ասել է, թե ինքը Օլյային «ձեռք է տվել»: Առաջարկել է գնալ իրենց տուն ու երեխային դեմ առ դեմ խոսել այդ մասին: Ինքը համաձայնել է: Օլյայենց տանը երեխայի մայրը, սկեսուրի ներկայությամբ, հարցրել է աղջկան՝ եղե՞լ է նման բան, երեխան գլուխը կախել ու ոչինչ չի ասել:

Արմեն Ս.-ն պնդել է, թե ինքը անառակաբարո գործողություն չի կատարել, երեխային «ձեռք չի տվել»:

Դատարանում ամբաստանյալ Արմեն Ս.-ն հրաժարվել է նախաքննական ցուցմունքում նշած որոշակի հանգամանքներից: Ասել է, թե երբ երեխաները պահմտոցի են խաղացել, ինքը զբաղված է եղել «պասմա կտրելով»: Անասնագոմ չի մտել, դիտողություն չի արել, երեխաների աչքերը չի փակել: Երեխայի մայրն իրենց տուն չի եկել, ինքը նրանց տուն չի գնացել… Ոչինչ չի եղել…

Տուժող երեխան ասել է, թե ինքը դեպքի օրը պահմտոցի է խաղացել Արմեն Ս.-ի տան հետնամասում, իրենք աչքերը փակել են անասնագոմում: Երբ իր հերթն է եղել աչքերը փակելու, Արմեն Ս.-ն հետևից մոտեցել է իրեն, փակել է իր աչքերը, բարձրացրել է վերնազգեստն ու ասել է. «Տեսնեմ ծիծիկ ունե՞ս»: Նա բռնել ու սեղմել է իր կուրծքը: Ինքը փորձել է փախչել, բայց Արմենը բռնել ու չի թողել: Հետո նա սպառնացել է իրեն՝ եթե ինքը հայտնի կատարվածի մասին՝ «Վիզդ կկտրեմ, միլիցեքն էլ կգան ու մորդ կտանեն»:

Այդ պահին անասնագոմի դուռը բացել է Արմենի եղբորորդին, Արմենը բաց է թողել իրեն, ինքը լաց լինելով ու վազելով գնացել է տուն: Կատարվածը պատմել է մայրիկին:

Երբ մայրը Արմենին բերել է իրենց տուն, ինքը պնդել է իր ասածը, իսկ Արմենն ասել է՝ սուտ ես ասում:

Տուժող երեխայի մայրը հայտնել է, որ դեպքի օրը իր դուստրը Արմեն Ս.-ի բակում խաղացել է երեխաների հետ, իսկ ինքը գնացել է վառելիք հավաքելու: Նկատել է, որ Օլյան արագ վազելով տուն գնաց: Ինքը գործը վերջացրել, տուն է գնացել, տեսել է, որ երեխան լաց է լինում: Երբ հարցրել է, թե ինչ է պատահել, նա ասել է, որ եթե պատմի, Արմենն իր վիզը կկտրի: Հետո պատմել է կատարվածը…

Ինքը Արմենին իրենց տուն է տարել, երեխան դեմ առ դեմ հաստատել է իր ասածը: Իրենց տուն է եկել նաև Արմենի կինը: Ինքը նրան ամեն բան պատմել է: Արմենը դուռը բացել ու փախել է իրենց տանից: Դրանից հետո նրան չի տեսել: Քանի որ գյուղում խոսակցություններ են տարածվել, ինքը հաղորդում է տվել ոստիկանությունում:

Դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող երեխան հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, այլ «հանդիսանում է մանկավարժական բարձիթող վիճակում անձ»… Երեխայի մտավոր զարգացման մակարդակը համապատասխանում է իր տարիքին, նրա մոտ առկա է «մանկավարժորեն բարձիթող  վիճակ»՝ գիտելիքների պակաս, երեխան «սեռական ոլորտի վերաբերյալ տեղեկացված չէ», բայց նա կարող է ճիշտ ընկալել երևույթները և ճիշտ վերարտադրել դրանք, իր նկատմամբ հանցավոր արարքի կատարման պահին երեխան եղել է լարված հոգեվիճակում…

Ընդհանուր իրավասության դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է գնահատել Արմեն Ս.-ին մեղսագրված արարքը:

Արմեն Ս.-ն մեղավոր է ճանաչվել 12 տարին չբոլորած աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հուլիսի 29-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում