Հյուսիսային Կորեայի իշխանությունները Փհենյանի կենտրոնում բացել են 2011 թ. մահացած երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի հիշատակին նվիրված նոր հուշարձան,- հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին:
Ինչպես նշվում է մամուլում, նոր բրոնզե Կիմ Չեն Իրը կրում է սպորտային բաճկոն, որը նա երբեմն կրում էր երկրում աշխատանքային ուղևորությունների ժամանակ:
Հուշարձանի բացումը նվիրված է նրա ծննդյան օրվան:
Կիմ Չեն Իրը մահացել է 2011թ դեկտեմբերի 17-ին երկրում ուղևորության ժամանակ:









































