Շոգեբաղնիքի մարաթոնին, որը տեղի է ունեցել Էստոնիայում փետրվարի 10-ին, մասնակցել է 600 մարդ,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Մարաթոնը ընթացել է տուրիստական Օթեպիա քաղաքում, որը տեղակայված է երկրի հարավում: Համաձայն մրցույթի կանոնների՝ թիմը միավոր է ստանում այն վայրերի համար, որոնք հասցրել է այցելել օրվա ընթացքում: Ցուցակի մեջ մտնում են ավելի քան 20 սաունա, հին բաց տաք ու սառը լողավազաններ և ինը առու: Դրա հետ մեկտեղ, թիմի բոլոր չորս անդամները շոգեղաբնիքում պետք է մնան երեք րոպեից ոչ պակաս, իսկ յուրաքանչյուր բաց թողնված շոգեբաղնիքի համար հաշվվում է տուգանային ժամանակ:
Որպես մրցանակ, հաղթողները ստանում են նվեր-քարտ սաունաներ, SPA սրահներ այցելելու համար, ինչպես նաև համերգների տոմսեր:









































