Երեկ` մարտի 27-ի ուշ երեկոյան, Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Հանրակացարանից Armlur.am-ի աղբյուրները հայտնել են, որ կենցաղային հարցերի շուրջ է վիճաբանությունը տեղի ունեցել:
Հանրակացարանի բնակիչներից Եվգենիան վեճի ժամանակ դանակով հարվածել է իր հարևանությամբ ապրող տղամարդուն` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կայքին տեղեկություններ են հասել, որ տուժողը դանակարահողի նախկին մտերիմներից է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում






































