Ամերիկացի զինծառայողները փրկել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15 կործանիչի երկու օդաչուների, որոնք թռչում էին Ադենի ծոցի վրայով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնին:
Օդաչուները հայտնվել են միջազգային ջրերում, նրանց վերցրել է ամերիկյան ուղղաթիռը, որը ԱՄՆ իշխանությունների հարցմամբ դուրս էր եկել Ջիբութիից:
Նշվում է, որ կործանիչը մասնակցել է Եմենում շիա ապստամբ-հուսիթներին ուղղված հարվածներին և ընկել տեխնիկական անսարքության պատճառով:











































