Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Տարոն Մարգարյանի ուժը չի պատում գլխից բռնելու համար (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանն այդպես էլ, փաստորեն, ըստ էության չի պատասխանել «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչու է Կենտրոնի կանաչ տարածքը կառուցապատման տվել ՀՀԿ պատգամավոր և Կենտրոնի թաղապետի եղբայր Ռուբեն Սադոյանին պատկանող «Յունիգրաֆ-Իքս» ընկերությանը: Ընդ որում, քաղաքապետարանը մեզ իր յուրօրինակ պատասխանն ուղարկել է 2 ամսվա ընթացքում:

«Առաջին լրատվական»-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 6 շենքի հարևանությամբ` «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հետևի բակային տարածքում փոս է փորվում` կառուցապատում իրականացնելու համար: Տարածքը նախատեսված է որպես կանաչ տարածք, թեև կանաչապատված չէ: Մենք Երևանի քաղաքապետարանին խնդրել էինք պատասխանել` իրավական ի՞նչ հիմքով է կառուցապատում կատարվում բակային տարածքում, որն իրականում պիտի կանաչապատվեր, և ինչո՞ւ է շինթույլտվություն տրամադրվել կանաչ տարածքի հաշվին: Ի դեպ, այս պահին արդեն կառույցի 3-րդ հարկն է կառուցվում:

Երկար սպասված պատասխանում քաղաքապետարանից միայն հայտարարում էին, թե կառուցապատումն օրինական է. այն դեպքում, երբ մենք չէինք գրել, որ այն ապօրինի է, հարցրել էինք՝ ինչո՞ւ է կանաչ տարածքում կառուցապատում իրականացվում: «Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Քաջազնունու փողոց հ.4/1 և 4/3 հասցեներում հասարակական բազմաֆունկցիոնալ շենքի /առևտրի համալիրի/ կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի հետ 15.06.2012թ. համաձայնեցված հ.01/18-05/1-Ա-2365-518 և 01.10.2012թ. վերահամաձայնեցված հ.01/18-05/1-Ա-5721-937 նախագծերի ու կառուցապատող Էմմա Արիստակեսյանին 15.06.2012թ. տրված հ.01/18-Ա-2359-488 շինարարության թույլտվության համաձայն»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում:

Ինչպես տեսնում եք, որևէ բացատրություն չկա, թե ինչու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլատրել կառուցապատում իրականացնել Կենտրոնի կանաչ տարածքի հաշվին: Չնայած քաղաքապետարանն ասում է, որ կառույցի պատվիրատուն Էմմա Արիստակեսյանն է, մեզ հայտնի է դարձել, որ այդտեղ է տեղափոխվելու ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանին պատկանող «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը, և կառուցապատողը հենց «Յունիգրաֆ-Իքս»-ն է: Նախօրեին զանգահարեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանին՝ փորձելով նրանից տեղեկանալ կառույցի մասին, սակայն լսելով, թե ինչ հարցով ենք զանգել, ՀՀԿ պատգամավորը հայտարարեց. «Ես կառուցապատում չեմ անում, և ձեր հետ էլ խոսակցությունը չեմ ցանկանում շարունակել»:

Հայտնի է, որ 2005 թվականին Սադոյանի հիմնադրած «Յունիգրաֆ-Իքս»-ը պայքարում է թափառող շների դեմ` քաղաքապետարանի գումարներով. հաղթող է ճանաչվում մրցույթներում ու իրականացնում քաղաքապետարանի պատվերը: Փաստորեն, Կենտրոնից ընտրված ՀՀԿ պատգամավորը, ով Գագիկ Բեգլարյանի հովանավորյալն է, ոչ միայն քաղաքում թափառող կենդանական աշխարհի դեմ է պայքարում, այլև բուսական. Տարոն Մարգարյանի թույլտվությամբ գրավում է առանց այդ էլ սակավաթիվ կանաչ տարածքները: Այսպիսով, Քաջազնունի փողոցի մայթերի բոլոր սիզամարգերում քարե շինություններ են կառուցվել` կանաչի հաշվին, իսկ Տարոն Մարգարյանը շարունակում է թույլտվություններ տալ և կանաչապատել քաղաքապետարանի մերձակայքը:

Ուշագրավն այն է, որ Ռուբեն Սադոյանը Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանի եղբայրն է, ով ի պաշտոնե պարտավոր է ամեն ինչ անել Կենտրոնի կանաչ տարածքները պահպանելու համար: Մինչդեռ նույն փողոցում մնացած սակավաթիվ սիզամարգերը որևէ կերպ չեն մշակվում: Եվ քանի որ Երևանի Կենտրոնում չկառուցապատված բավական քիչ կանաչ տարածք կա, ապա փաստորեն փողոցներին հարակից բակային կանաչ տարածքներն այժմ ևս մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

Սա, սակայն, սիզամարգի հաշվին միակ շինարարությունը չէ այդ տարածքում. այժմ շինարարություն է իրականցվում նաև Վարդանանց փողոցի կանաչ տարածքում` ոստիկանության Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների քննչական բաժնի հարևանությամբ: Այս առթիվ քաղաքապետարանը հայտարարել է. «Վարդանանց փողոց հ.30/1 հասցեում հ.40 դպրոցի մարզահրապարակի ստորգետնյա մասում ավտոկայանատեղիի կառուցման, մարզահրապարակի վերակառուցման, և դրան կից՝ եռահարկ առևտրի կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար առկա է Երևանի քաղաքապետարանի հետ 17.07.2008թ. համաձայնեցված հ.50-05/1-Հ-3084-692 նախագիծը և կառուցապատող Ասատուր Հովհաննիսյանին 15.02.2011թ. տրված հ.02/18-Հ-204-59 շինարարության թույլտվությունը»:

Երևանի կանաչապատման մասին հայտարարություններ անող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փաստորեն, չի նկատում կառուցապատումները կամ անխնամ ու տափաստանների վերածված կանաչ տարածքները հատկապես այն դեպքում, երբ այդ տեղերում կառուցապատում իրականացնում է որևէ պաշտոնյա կամ թաղային հեղինակություն: Ստացվում է՝ Կենտրոնի կանաչ տարածքները կարելի է շատ հանգիստ, օրինական ճանապարհով կառուցապատել, եթե պաշտոնյա ես կամ հովանավոր ունես:

Անցյալ տարի նույն փողոցի մեկ այլ հատվածում` իր «4×4» ավտոլվացման կետի հարևանությամբ կառուցապատում իրականացրեց և այժմ «Մսի աշխարհ» է բացել Երևանի ԲՀԿ-ական ավագանի Արմեն Սահակյանը: Մամուլի ու բնակիչների ահազանգին ի պատասխան քաղաքապետարանից` բողոքից մոտ մեկ ամիս անց, երբ կառույցն արդեն ավարտին էր հասնում, պատասխանեցին, որ իրենք գնացել ու ոչ մի նոր կառույց «չեն հայտնաբերել»` բացահայտ գործարքի գնալով կառուցապատողի հետ: Այդպիսով իրենց գործն ավարտած համարեցին:

Ի դեպ, ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանի «Յունիգրաֆ» ընկերության գործունեությանը և «Թափառող շների դեմ պայքարի» ծրագրի իրականացմանը, ապա օրերս հրավիրված ասուլիսում «Փրկենք կենդանիներին» կազմակերպության անդամները հետաքրքիր մանրամասներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված կենդանիների վնասազերծման հայտամրցույթի մասին:

Պարզվում է՝ պետբյուջեից հավելյալ գումարներ ստանալու նպատակով այս հայտամրցույթում ուռճացված կերպով նշված է, թե Երևանում 46 հազար թափառող շուն կա: Եվ սա այն դեպքում, երբ օրինակ` Մոսկվայում այդ թիվը 25 հազար է: Ընդ որում՝ նույն թիվը քաղաքապետարանն արդեն 4 տարի է՝ ներկայացնում է, և տրամաբանական հարց է բարձրացել՝ եթե «Յունիգրաֆ-Իքս»-ը շներին քնեցնում կամ ստերիլացնում է, ինչպե՞ս է, որ թափառող շների՝ քաղաքապետարանի ներկայացրած թվաքանակը չի պակասում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում