Թուրքիայում 2013-ին մեկնարկելիք կամ ավարտվելիք տրանսպորտային նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիարդ դոլար,- ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է Star թերթը:
Նախարարի խոսքով՝ ամենախոշոր նախագծերի շարքում է «Մարմարա» երկաթուղային թունելի շինարարությունը, որի ավարտը ծրագրված է այս տարի: Խոշոր այլ նախագծերի շարքում նախարարն առանձնացրել է Ստամբուլի երրորդ օդանավակայանի շինարարությունը, որը կմեկնարկի այս տարի:
Ընդհանուր առմամբ, այս տարի 11 նախագծեր կյանքի կկոչվեն և 102 նախագծեր կմեկնարկեն:
Յըլդըրըմը նշել է, որ երրորդ օդանավակայանի շինարարության մրցույթը կանցկացվի մայիսի 3-ին: Արդեն 14 օտարերկրկյա և տեղի ընկերություններ մրցույթի մասնակցության ցանկություն են հայտնել:










































