Thursday, 02 07 2026
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը

Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ-ում՝ ԼՂՀ ՊԲ հրամկազմի մասնակցությամբ

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի ընդլյանված նիստը:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին ներկա են եղել նաեւ Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի հերթական նիստը նվիրված է եղել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, ինչպես նաեւ զինված ուժերում օպերատիվ պատրաստության վիճակի հարցերի քննարկմանը:

«Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ քննարկվող հարցերի շրջանակը խիստ կարեւոր է եւ արդիական` հաշվի առնելով տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված իրավիճակը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաթարելով բանակցային խաղաղ գործընթացը` հակառակորդը դարձյալ գործի է դնում ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի եւ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման մեխանիզմների մերժման քաղաքականությունը:

Այս ամենը մեկ անգամ եւս ռազմական ղեկավարությունից պահանջում է մշտական ուշադրության կենտրոնում պահել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Կոլեգիայի նիստի ընթացքում օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների հրամանատարներ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է, որ զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության եւ օպերատիվ պատրաստության մակարդակի բարձրացման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվել, առկա է նկատելի առաջընթաց, սակայն կան նաեւ որոշակի բացթողումներ, որոնց հաղթահարումը պահանջում է խիստ համակարգված եւ հետեւողական աշխատանք: Բանախոսներն անդրադարձել են նաեւ զինծառայողների գիտելիքների եւ մասնագիտական ունակությունների կատարելագործմանը, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումներին, վերջին ժամանակահատվածում անցկացված զորավարժությունների, հրամանատարաշտաբային մարզումների, օպերատիվ հավաքների, դաշտային երթերի արդյունքներին եւ դրանց շրջանակում ի հայտ եկած խնդիրներին: Նշվել է, որ բարձր մակարդակով իրականացվել են պլանային բոլոր միջոցառումները:

Ամփոփելով նիստի աշխատանքները եւ ընդհանրացնելով զեկույցներում ու դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում հնչած փաստերը, հետեւություններն ու առաջարկները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղենշել է հետագա ծրագրերը եւ տվել է մի շարք հանձնարարականներ:

unnamed (4)

unnamed (3)

unnamed (2)

unnamed (1)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում