«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Պետր Չեխի` թիմից հեռանալու որոշմանը:
«Կուրտուան և Չեխը հզոր դարպասապահներ են: Հասկանալի է, որ նրանցից որևէ մեկը չի ցանկանում նստել պահեստայինների նստարանին: Պետրը գիտի, որ կարող է խաղալ հզոր թիմում:
Ցանկացած ուժեղ ֆուտբոլիստ, ով տեղ չի գտնում իր թիմի հիմնական կազմում, ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Այդպիսին է ֆուտբոլը: Այնպես որ, կարելի է հասկանալ Չեխին»,- Daily Mail-ը մեջբերում է Ազարի խոսքերը:







































