Լոս Անջելեսի ոստիկանությունը 1 մլն դոլարով կպարգևատրի նրան, ով տեղեկություն կհաղորդի 3 մարդու սպանության մեջ մեղադրվող անվտանգության նախկին աշխատակցի գտնվելու վայրի վերաբերյալ՝ հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այժմ ոստիկանությունը Դորներին փնտրում է Հյուսիսային Կալիֆոռնիայի լեռնային շրջանններում և հսկում է Լոս Անջելեսի ավելի քան 50 ոստիկանների տները, որոնց վրա կարող է հարձակվել նախկին գործընկերը:
«Մենք չենք հանդուրժի ոչ ոքի, ով սպառնում է մեր անվտանգությանը»,-մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:





































