ԱՄՆ Միսիսիպի նահանգում տորնադոն ավելի է ուժգնացել: Այն ուղեկցվում է անձրևով, իսկ քամու արագությունը 22մ/վ-ից հասել է 45մ/վ-ի:
Տարերքի հետևանքով ավերվել է մոտ 50 տուն, վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ՝ հաղորդում է Itar-Tass-ը: Փիքվիք քաղաքում տուժել է 5 մարդ: Միսիսիպիի հարավային վարչական շրջանի բնակիչներին խորհուրդ է տրվում տեղափոխվել անվտանգ վայրեր՝ մինչև տարերքը դադարի:
Ներկայումս տորնադոն շարժվում է Ալաբամա նահանգի ուղղությամբ՝չնայած կանխատեսվում էր, որ այն կուղղվիդեպի Լուիզիանա նահանգ:









































