Friday, 12 06 2026
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը

Մեր «ընտրություններին» հաջորդող «հետո»-ն…. Facebook

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Երևի թէ շատերու համար հասկնալի և տեսանելի չեղաւ այն, ինչը իրականության մէջ կատարուեցաւ վերջին մէկ տարուան ընթացքին: Քաղաքական սակարկութիւններու, կամակորութիւններու և սուտերու ետևը դժուար է նշմարել այն իրապէս լուրջ և մեր երկրի ապագայի համար աննախադէպ կարևորութիւն ունեցող շարժը, որը, թէև, դեռ չէ յանգած նախանշուած արդիւնքին, սակայն արդէն որոշակի անշրջելիութիւն ստացած է:

Հայաստանի մէջ ուղղորդուած կերպով կը ձևաւորուի նոր քաղաքական իրողութիւն մը, որուն հիմնական բնութագրիչը կառավարող վերնախաւի կողմէն կառուցուածքային տեսանկիւնէն տեսականօրէն գործունակ իշխանական բուրգի ձևաչափի հաստատումն է: Անցեալ տարուան խորհրդարանական ընտրութիւններուն նախորդած և յաջորդած մի քանի ամիսներու ընթացքին իշխանական թևի քաղաքականութիւնը մշակող և իրականացնող անհատներուն և կառոյցներուն յաջողեցաւ մասնատել և վերջնականապէս չէզոքացնել ՀԱԿ-ը` որպէս իշխանական բուրգի նախանշուած ձևաչափով կայացմանը խանգարող հիմնական խոչընդոտ: ՀԱԿ-ի խորհրդարանին մէջ յայտնուած եօթ հոգիանոց խմբակցութիւնը իր խառնիճաղանճ կազմի և գաղափարական միասնականութիւնը ապահովող մօտեցումներու բացակայութեան պատճառով ոչ այժմ, ոչ ալ տեսանելի ապագային ընդունակ պիտի չըլլայ էապէս ներազդել մեր ներքաղաքական իրողութիւններուն վրայ:

Պարոն Տէր-Պետրոսեանին կողմէ «Հայ ազգային կոնգրես» կուսակցութիւնը հիմնելու նախաձեռնութիւնը, թերևս, պիտի յանգեցնէ այդ թևին մէջ նոր ճգնաժամի, քանի որ պատճառ պիտի դառնայ յառաջիկային նոյն խորհրդարանական խմբակցութեան գործունեութեան նկատմամբ վերահսկողութիւն սահմանելու համար կատաղի պայքարի` ներկայիս ՀԱԿ-ի մէջ մնացած և «ՀԱԿ» նորաստեղծ կուսակցութեան մէջ մտած գործիչներու և ուժերու միջև: Այս պայքարը կրնայ նաև կաթուածահար ընել խմբակցութեան գործունէութիւնը, ինչը թէև բնական պիտի դիտուի, սակայն էապէս պիտի նուազեցնէ խմբակցութեան կազմին մէջ յայտնուած գործիչներու և անոնց կողմէն ներկայացուող խմբաւորումներու վարկն ու ներուժը:

Կը կարծեմ, որ ծրագրուած սցենարի համաձայն, ՀՀ քաղաքական և իշխանական համակարգին մէջ հիմնական դերակատարումը վերապահուած պիտի ըլլայ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և Դաշնակցութեանը: Նոյն այդ քաղաքական ուժերը այսօր կը տիրապետեն իշխանական և տնտեսական լծակները և, այդ առումով, երևի թէ առաջին անգամն է, որ Հայաստանի խորհրդարանին մէջ ուժերու դասաւորութիւնը առաւել բարենպաստն է արդիւնաւէտ ներքին և արտաքին քաղաքականութիւն իրականացնելու տեսանկիւնէն: Խորհրդարանական ուժերու այսօրուան համամասնութիւնը հնարաւորութիւն պիտի տայ իշխող Հանրապետական կուսակցութեան յենուիլ «ընդդիմադիր ճամբար ձևաւորած ԲՀԿ-ի և Դաշնակցութեան վրայ ներքին և արտաքին քաղաքականութեան առաւել կարևոր և վտանգահարոյց խնդիրները լուծելու ատեն, իսկ այդպիսի համագործակցութեան իրական և ամուր հիմքը պիտի ըլլայ տնտեսական ոլորտին մէջ նշուած քաղաքական ուժերու և անոնց առանձին անդամներու տնտեսական շահերու ընդհանրութիւնը և անձեռնմխելիութիւնը:

Այս կուսակցական եռամիասնութեան մէջ առանձնայատուկ պիտի ըլլայ տևական «պաշտօնական» ընդդիմութեան կարգավիճակով սահմանափակուած Դաշնակցութեան դերը` եթէ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, գործերու հանդարտ ընթացքի պարագային, կարողանան միմեանց փոխարինել իշխանութեան ղեկի մոտ, ապա Դաշնակցութիւնը, որ ոչ միայն համահայաստանեան, այլև աշխարհի մասշտաբով համահայկական կառոյց է, ունենալով շատ որոշակի ներիշխանական գործառոյթներ և լծակներ, դժուար թէ յառաջիկայ տասնհինգ տարիներու ընթացքին երկրի մէջ գլխաւոր քաղաքական դերակատարը դառնալու հեռանկար ունենայ (վերը նկարագրուած ծրագրի իրականացման տրամաբանութենէն ելլելով ինծի համար հասկնալի է, երբ Դաշնակցութեան երևելիներէն մէկը յայտարարելով, որ իր կուսակցութիւնը պիտի չսատարէ Սերժ Սարգսեանին, կոչ կ’ընէ համակիրներուն մասնակցիլ քուէարկութեան և փչացնել քուէաթերթիկը` այն անվաւեր դարձնելով: Դաշնակցութեան պարագային այսպիսի կոչը արդարացուած է, քանի որ կեղծուելիք ընտրութիւններու պարագային էականը քաղաքացիին իրական մասնակցութիւնն է և ոչ թէ անոր ընտրութիւնը: Ատոր հակառակ հասկնալի չէ, երբ նոյն ձևով վարւելու կոչ կ’ընէ Լևոն Զուրաբեանը, չէ որ որքան շատ մարդ մասնակցի «ընտրութեանը», այնքան աւելի դիւրին է կեղծել այն՝ երկրէն հեռացած ավելի քան մէկ միլիոն քուէարկելու իրաւունք ունեցող քաղաքացիներու ձայները օգտագործելու միջոցով: Դէ ինչևէ: Ամէն պարագայի, մինչև քուէարկութեան օրը և քաղաքացիներուն, և ինքնուրոյն դիմագիծն ու բանականութիւնը պահպանած քաղաքական ուժերուն պիտի առաջարկուի գործողութիւններու իրավիճակին համարժէք տարբերակ):

Մեր ներքաղաքական զարգացումներու այսօրինակ ընթացքը հանգիստ հնարաւոր կ’ըլլար միանշանակօրէն դրական գնահատել, եթէ, մէկ կողմէն հիմնաւոր մտահոգութիւններ չհարուցէին նշուած ուժերու որոշում կայացնող ղեկավար կազմի անհատական և մասնագիտական որակները և ունակութիւնները, իսկ միւս կողմէն անոնք չպարունակէին նաև համակարգային պոտենցիալ վտանգներ, որոնք շատ կարճ ժամանակի ընթացքին կրնան լրջագոյն մարտահրաւերները ստեղծել երկրի անվտանգութեան և անոր բնականոն զարգացման տեսանկիւնէն: Այդ վտանգներէն առաւել կարևորը ՀՀ քաղաքացիին օտարումն է երկրի իշխանութիւնը ձևաւորելու իրական հնարաւորութենէն, ինչը շատ խորը և անյաղթահարելի վիհ կ’առաջացնէ երկրի կառավարումը իրականացնող խմբաւորումներու և երկրի քաղաքացիներուն միջև` վերջիններուս կողմէն իշխանութիւնը կ’ընկալուի որպէս օտար և թշնամական ուժ մը, որ կը բռնանայ քաղաքացիներու կամքին վրայ, իսկ այլախոհներուն և անհնազանդներուն տարաբնոյթ հետապնդումներու և պատիժներու կ’ենթարկէ, պայմաններ կը ստեղծէ անոնց շարունակական արտագաղթի համար: Շարքային քաղաքացիներու իշխանութեան հանդէպ այսօրինակ վերաբերմունքը նաև այն հիմնաւորումը ունի, որ տասնհինգ տարի առաջ իշխանութեան եկած արցախեան սուբէթնիկ խմբաւորումը ընդունակ չգտնուեցաւ իրականացնել ներազգային համախմբման գործընթաց:

1998թ. փետրուարի սկիզբը տեղի ունեցած Նախագահ Տէր-Պետրոսեանի հրաժարականէն յետոյ արցախեան թևի ռազմաքաղաքական և ինտելեկտուալ վերնախաւը չէր կրնար թոյլ տալ, որ Արցախի ճակատագիրը տնօրինելու իրաւունքը ստանար այդ խմբաւորման մէջ չմտնող որևէ քաղաքական գործիչ և կը կարծեմ, որ այդ մօտեցումը կիսողներ եղած են նաև Հայաստանի սահմաններէն դուրս: Թերևս սա է պատճառը, որ ապօրինաբար, նախ` իրաւաչափ ճանաչցուած է Ռոբերթ Քոչարեանի առաջադրումը որպէս ՀՀ նախագահի թեկնածու, իսկ այնուհետ` ամենաբիրտ և անթաքոյց ճնշումներու և կեղծիքներու միջոցով ապահովուած է անոր «յաղթանակը» ընտրութիւններուն և այդ կատարուած է յատկապէս հետագային նահատակուած Վազգէն Սարգսեանի ջանքերով:

Գոյութիւն ունի էական տարբերութիւն 1996թ. և 1998թ. նախագահական ընտրութիւններու կեղծման դրդապատճառներուն միջև` 1996թ. ընտրութիւնները պարզապէս կը կեղծուէին յօգուտ գործող Նախագահին և զուրկ էին կեղծումը արդարացնող գաղափարական լրացուցիչ հիմնաւորումներէ: Ատոր հակառակ 1998թ. սկսած ընտրակեղծարարութիւնը ստացաւ նաև գաղափարաբանական հիմնաւորում, որ նախ սկսաւ շրջանառուիլ կեղծիքները իրականացնողներու գործողութիւններուն` իրենց իսկ շրջանակին մէջ արդարացում տալու համար, իսկ վերջերս ալ ասպարէզ նետուեցաւ ի գիտութիւն ողջ հանրութեան:

Կեղծարարութիւնը կ’արդարացուի այն բանով, որ քաղաքականութենէն ոչինչ չհասկցող քաղաքացիներու մէկ ու կէս միլիոնանոց զանգուածը ի զօրու չէ համարժէք և գործունակ իշխանութիւն ձևաւորել, ուստի ոչ մէկ պարագայի պէտք չէ թոյլ տալ, որ իշխանութիւնը ձևաւորուի քաղաքացիներու ազատ կամքի արտայայտման ճանապարհով: Նոյն տրամաբանութեան շրջանակներուն մէջ կ’ըսուի, որ իշխանութիւն ձևաւորելու ժողովրդավարական մեթոդները իրենց սպառած են, ուստի Հայաստանի պարագային ուղղակի հակացուցուած են: Այսպիսի հիմնաւորումները արդարացնելով շատ կոնկրետ քաղաքական խմբաւորման կողմէ ընտրակեղծարարութեան կիրառման միջոցով իշխանութեան բռնազաւթմանը ուղղուած գործողութիւնները նաև կը հաստատեն այն աղաղակող անհամապատասխանութիւնը, որ առկայ է երկրի քաղաքացիներու կողմէն իշխանութիւնը ընտրութեամբ ձևաւորելու պետութեան կողմէ հռչակուած սկզբունքներու և դէ-ֆաքթօ իշխանութիւններու կողմէն որդեգրուած քաղաքական գործելակերպի միջև:

Ասոր արդիւնքն է իշխանութիւններու հանդէպ քաղաքացիներու ունեցած անյաղթահարելի անվստահութեան զգացումը և երկրի ճակատագրի հանդէպ պատասխանատուութեան զրոյացումը և «Էս երկիրը երկիր չի ու չի դառնայ» քաղքենիական եզրայանգումը: Սա լրջագոյն սպառնալիք է երկրի ազգային անվտանգութեան համար, քանի որ իշխանութեան և քաղաքացիներու միջև փոխվստահութեան բացակայութիւնը էապէս կը նուազեցնէ պետութեան դիմադրողականութիւնը դուրսէն եկող ոևէ վտանգի նկատմամբ, խոցելի դարձնելով այն: Թէև ինքս կը հասկնամ և մասամբ կը կիսեմ այն մտավախութիւնները, որ ունէր և ունի արցախեան սուբէթնիկ խմբաւորման քաղաքական և ինտելեկտուալ վերնախաւը, սակայն այսօրուան հրամայական պահանջն է կանխել իշխանութիւն-քաղաքացի յարաբերութիւններու մակարդակի առկայ փոխադարձ արհամարհանքի ու մերժման հետագայ խորացումը` քաղաքացին պէտք է ետ ստանայ իրմէ մինչ այժմ խլուած իշխանութեան ձևաւորմանը անմիջականօրէն մասնակցելու իրաւունքը և այդ հնարաւոր է դեռ ընել նոյն այս ընտրական փուլին:

Իշխանութեան կողմէ գուրգուրուած թեկնածուներու մասնակցութեամբ հերթական կեղծուած «ընտրութիւններու» «յաջողութիւնը» ապահովելը պիտի նշանակէ մեր քաղաքական համակարգի կատարեալ տապալումը, անկախ անկէ թէ անոր ինչ արդարացում պիտի տրուի:

Քաղաքացիներու վստահութենէն և աջակցութենէն զուրկ իշխանական համակարգ ձևաւորուած է այսօր նաև Ռուսաստանի մէջ և այն, ինչ կը կատարուի մեզ մօտ, գաղափարական առումով կը յարի ռուսական տարբերակին: Իշխանութիւն-քաղաքացի կապի բացակայութեամբ բնորոշուող այսպիսի համակարգերու թուլութիւնը իրեն ցոյց տուաւ Իրաքի, Եգիպտոսի, Թունիսի և Եմէնի մէջ: Մի քանի տարի յետոյ մեր մօտ ալ կրնայ կատարուիլ նոյնը և աններելի կ’ըլլայ, եթէ մենք այսօր ունենալով ատոր համար բոլոր հիմնաւոր նախադրեալները չկանխենք ահագնացող վտանգը:

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքեան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում