Իսլամական աստվածաբանները, որոնք ստեղծել են «Առցանց իմամներ» ինտերնետ-ռեսուրսը, թողարկել են «Հաքիքա» («Իրականություն») թվային ամսագիրը, որը կոչված է Եվրոպայի և ամբողջ աշխարհի մուսուլմաններին ներկայացնելու ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դավանանքի այլընտրանքը: Այս մասին հայտնի է դառնում «Առցանց իմամներ» կայքից:
Ինչպես նշվում է մամլո հաղորդագրության մեջ, նոր ամսագրում կտեղադրվի տեղեկատվություն ծայրահեղական խմբավորումներում իրական իրավիճակի մասին:
«Աստվածաբանները ստանձնել են ներկայացնելու Ղուրանի և Սուննայի կոռեկտ, տեղեկատվական և կրթական առումներով հագեցած մեկնաբանություն՝ միակ լեգիտիմ ճանապարհով դիմակայելու համար դաժան, անբարոյական և չարամիտ մտքերին»,- նշում է «Առցանց իմամներ»-ը:
Նոր պարբերականի հեղինակներին անհանգստացնում է նաև համացանցում «ծայրահեղականության քարոզչության» աճը:
ԴԱԻՇ-ի ջիհադիստներն ակտիվորեն օգտագործում են հաղորդակցության ժամանակակից միջոցները:






































