Փետրվարի 10-ին իսրայելական ԶԼՄ-ները, հղում անելով բանակային «Գալեյ Ցախալ» ռադիոկայանին, որն իր հերթին հղում է անում սեփական աղբյուրներին, փոխանցել են, որ ԱՄՆ նախագահի Իսրայել առաջին այցի գլխավոր նպատակն է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին համոզել՝ խուսափելու իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումից:
Ավելի վաղ պաշոտնական աղբյուրները հայտնել են, որ Օբամային անհանգստացրել է Նեթանյահուի սեպտեմբերյան ելույթը ՄԱԿ-ում, որտեղ նա հայտարարել է, որ 2013-ի գարունը կրիտիկական ժամանակ է իրանական միջուկային խնդրի լուծման համար:
Իսրայելական մամուլը մեջբերում է ռադիոկայանի հաղորդումը, որում ասվում է, որ Օբամային անհանգստացնող երկրորդ փաստը Իսրայելի նոր կառավարությունն է, որում չեն ընդգրկվի Դան Մերիդորն ու Բենի Բեհինը, որոնք դեմ են իրանական խնդրի ռազմական լուծմանը:
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Օբամայի այցի ժամանակ կքննարկվի 3 գլխավոր թեմա՝ իրանական խնդիրը, Սիրիայի վիճակն ու դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա և պաղեստինա-իսրայելական բանակցությունների վերսկսումը:
Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ Օբաման Իսրայելում կլինի 3 օր՝ մարտի 20-22-ը կամ 21-23-ը: Հետո Օբաման կլինի Ռամալլայում, որից հետո կմեկնի Հորդանան:










































