Հաճախ են գրում Vertu սմարթֆոնների ազնիվ մետաղներից պատրաստված լինելու, թանկարժեք քարերով պատված լինելու մասին: Սակայն նոր մոդելը կզարմացնի ոչ թե իր շքեղությամբ, այլև ծրագրային հագեցվածությամբ:
Լուրեր են տարածվել, որ Vertu-ն թողարկելու է Android համակարգով առաջին սմարթֆոնը: Այդ նոր տեսակը կոչվելու է Vertu Ti, այն ունենալու է ОС Android 4.0.4 Ice Cream Sandwich, որի դիսփլեյի թողունակությունը կլինի 800։
Vertu Ti-ն կունենա Qualcomm MSM8260 Snapdragon երկակի պրոցեսոր, որի մաքրությունը կլինի 1,5 հերց: Նաև կունենա NFC և Bluetooth 4.0: Vertu Ti–ի մարտկոցի հզորությունը կլինի 1250 ամպեր/ժամ
Չնայած նրան, որ Vertu-ն այլևս Nokia-ի մաս չէ, այնուամենայնիվ, սմարթֆոնի տեխնիկական միջուկը պատրաստվել է ֆիննական ընկերությունում: Կարելի է ասել, որ Vertu Ti-ը Nokia-ի` Android համակարգով առաջին սմարթֆոնն է:
Նոր սմարթֆոնը հավատարիմ է մնացել իր նախկին տեսքին: Այն նույնքան էլեգանտ և նուրբ է, որքան Vertu-ն: Նոր սմարթֆոնը հավելյալ ստեղներ ունի, որոնք կապահովեն ОС Android-ի աշխատանքը:
Որոշ տվյալներով՝ շուկայում կհայտնվեն Vertu Ti-ի 4 տեսակներ, որոնց համար կօգտագործվեն ալիգատորի կաշի, բարձր հարգի սև ոսկի և այլ թանկարժեք նյութեր: Նոր սմարթֆոնի գինը կլինի 4-10 հազար դոլար, և այն կդառնա ամենաթանկ անդրոիդը:








































