Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ինչպե՞ս են համագործակցելու ՀԱԿ-ը և ՀԱԿ-ը

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը փետրվարի 8-ին վերջապես հայտարարեց, որ նոր կուսակցություն են ստեղծում, որը նորից կոչվելու է Հայ ազգային կոնգրես: ՀԱԿ-ի հիմքի վրա կուսակցություն ստեղծելու խոսակցությունները շրջանառվում են բավականին երկար ժամանակ:

Այդ մասին իր հարցազրույցում ասել էր նաև ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը: Իսկ երեկ Լ.Զուրաբյանը տեղեկացրեց, որ 28 նախաձեռնող անդամներ՝ Լ.Տեր-Պետրոսյանը, ինքը, Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Մաթևոսյանը, Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը, Վահագն Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Զոյա Թադևոսյանը, ՀԱԿ-ի մի խումբ երիտասարդներ և այլոք նոր կուսակցության ստեղծման դիմում են ներկայացրել Արդարադատության նախարարություն: Կուսակցության հիմնադիր համագումարը լինելու է մարտի 22-ին: Լ. Զուրաբյանի խոսքերով, իրենք ստեղծում են մի հզոր, նախադեպը չունեցող ուժ: «Սա Կոնգրեսի ներսում անկուսակցական անհատների և քաղաքական տարբեր ուժերի միջև ավելի սերտ կոնսոլիդացիայի փորձ է, որը ոչնչով չի ուղղված խարխլելու ՀԱԿ դաշինքի գործունեությունը: Դա մեր իրավունքն է՝ ազատ միավորվել քաղաքական կազմակերպության մեջ: Մենք կարծում ենք, որ ստեղծում ենք մի հզոր, իր նախադեպը չունեցող, մասսայական, դեմոկրատական մի կուսակցություն, որի կարիքը իսկապես կա, եթե մենք ուզում ենք դեմոկրատական շարժման միջոցով իշխանության բերել ժողովրդի ներկայացուցիչներին, որոնք կկարողանան կազմաքանդել արդեն արմատացած, աղճատված քրեաօլիգարխիկ համակարգը… Վստահ եմ, որ կուսակցությունը ապագայում խաղալու է ամենակարևոր դերակատարությունը Հայաստանում: Բնականաբար, նպատակը լինելու է գալ իշխանության և իրագործել այն ծրագրերը, որ մենք 5 տարի է արդեն ժողովրդի հետ փորձում ենք իրագործել»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:

Վերջինս միաժամանակ նշեց, որ ՀԱԿ դաշինքը պահպանվելու է, և մաս կազմող ուժերը կարող են պահպանել դաշինքային հարաբերությունը: Նա չցանկացավ ասել, թե որ կուսակցություններն են ցանկանում միանալ այդ նոր ստեղծվելիք կուսակցությանը և ով է լինելու այդ կուսակցության առաջնորդը: Հիշեցնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ասել էր, որ ինքը ջանք չի խնայելու այդ կուսակցությունը կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում: «Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունը»,- ասել էր նա:

Արդեն իսկ հայտնի է, որ ՀԱԿ անդամ կուսակցությունների մեծ մասը ցանկանում է պահպանել իր ինքնուրույնությունը և չի միանալու այդ նոր ստեղծվելիք ուժին: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ իրենց օրակարգում այլ կուսակցության կամ կառույցի միանալու հարց չի քննարկվում, և իրենք իրենց գործունեությունը շարունակելու են որպես անկախ կուսակցություն: «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից նույնպես կարծիք է հնչել, որ «տարբեր գաղափարախոսություններով համեմված մարդիկ չեն կարող նույն կաթսայում եփվել»: Նույնը կարելի է ասել նաև Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն», Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք», Սոս Գիմիշյանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների մասին: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չցանկացավ մեկնաբանություն տալ, բայց որոշ տեղեկությունների համաձայն` նա նույնպես չի ցանկանա միավորվել: Բացի այդ, ՍԴՀԿ-ն այժմ դատական գործընթացի մեջ է իրենից անջատված պերկուպերկյանական թևի հետ: Եվ արդեն ակնհայտ է, որ նոր կուսակցության հիմքում լինելու է ՀՀՇ կուսակցությունը և ՀԱԿ անդամ կուսակցություններից պոկված գործիչներ, ինչպես, օրինակ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից Ղուկաս Մեհրաբյանը և Պետրոս Գևորգյանը, և այլոք:

Այդ վերակազմավորման պարագայում հետաքրքիր է նաև այն հանգամանքը, թե ի՞նչ են անելու նոր ստեղծվելիք կուսակցությանը միանալ չցանկացող այն ուժերը, որոնք ՀԱԿ-ի կազմում են: Կամ՝ ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի հետ: Արդյո՞ք այդ կառույցն այս կամ ավելի փոքրաթիվ կազմով շարունակելու է գործունեությունը, թե՞ ՀԱԿ-ը ընդհանրապես քանդվելու է: Լ. Զուրաբյանն ասաց, թե դաշինքը շարունակելու է գործել, և Կոնգրեսի հետագա գործունեությունը կախված է մաս կազմող ուժերից: Իսկ հնարավո՞ր է, որ ՀԱԿ կուսակցությունն ինչ-որ պահի որոշի դուրս գալ ՀԱԿ դաշինքից: Լ. Զուրաբյանը ոչինչ չի բացառում, բայց դա հետագա համագործակցության խնդիր է: Իսկ դաշինքում առաջացած խնդիրների հետ կապված էլ ասաց, թե «բավականին մեծ պոտենցիալ կարող է կորել միայն այն պատճառով, որ ինչ-որ որոշում չի կարող ընդունվել, որովհետև մեկ կուսակցություն, որը մարդ-կուսակցություն է, կարող է գործածել իր վետոյի իրավունքը»: «Դա արդար չէ, արդյունավետ չէ և հնարավորություն չի ստեղծում, որ առաջ շարժվենք: Առաջ նման դեպքերը քիչ էին, հիմա շատացել են»,- ասաց նա:

Կարծես տպավորություն է ստեղծվում, որ այս նոր կուսակցության ստեղծմամբ նման մարդ-կուսակցություններից ազատվելու փորձ է արվում, և եթե նոր կուսակցությունը դաշինքի ներսում չկարողանա ընդհանուր եզրեր գտնել, միգուցեև դուրս գա և ինքնուրույն գործի: ՀԱԿ անդամ ուժերը դեռ չեն ցանկանում մեկնաբանություններ տալ, թե ինչպես են պատկերացնում իրենց հետագա գործունեությունը ՀԱԿ դաշինքում կամ համագործակցությունը նոր ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության հետ: Սակայն ակնհայտ է, որ նրանք գերադասում են մնալ ինքնուրույն կուսակցություն՝ միգուցեև ՀԱԿ դաշինքում:

Վերակազմավորման կամ նոր կուսակցություն ստեղծելու պարագայում մի խնդիր էլ է առաջ գալու: Ի՞նչ է լինելու ՀԱԿ խորհրդարանական խմբակցության վիճակը կամ կարգավիճակը: Եթե ՀԱԿ-ը վերածվի կուսակցության, իսկ անդամ կուսակցությունները դաշինք չկազմեն, 7 հոգանոց խմբակցությունը շարունակելո՞ւ է մնալ նույն կազմով, թե՞ կուսակցությունների ղեկավարները դուրս կգան: ՀԱԿ խմբակցությո՞ւնն էլ կպառակտվի` այնպես, ինչպես տեղի ունեցավ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից կազմված խմբակցության հետ: Մի խոսքով, սրանք հարցեր են, որոնք կպարզվեն առաջիկա ամիսների ընթացքում: Բայց այն, որ ընդդիմադիր դաշտը վերակազմավորման փուլում է` ակնհայտ է: Նախկին ուժերն ու դաշինքներն իրենց արդեն սպառել են: Ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն է ասում, աշխարհը փոխվել է, և դրան համարժեք պետք է փոխվեն նաև քաղաքական ուժերը: Եվ առաջիկա նախագահական ու Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո վերակազմավորվելու են ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական ուժերը, քանի որ առջևում որակական նոր գործընթացներ և ընտրություններ են սպասվում: Խոսքը վերաբերում է 2017թ. խորհրդարանական և 2018թ. նախագահական ընտրություններին: Եվ որքան այս ընտրությունները հանգիստ մթնոլորտում և գրեթե առանց պայքարի են անցնում, նույնքան էլ հաջորդները թեժ են լինելու:

Լուսանկարը՝ zourabian.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում