Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում կայացավ հերթական հանդիպումը: «Ռեալ Սարագոսա»-ն ընդունել էր «Ռեալ Սոսյեդադ»-ին:
Երկու «Ռեալ»-ների պայքարում ավելի հաջողակ կարողացան գտնվել հյուրերը, ովքեր երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:
Նախ հաշիվը բացեց Անտուան Գրիսմանը, իսկ ավելի ուշ Էմանուել Ագիրեչեն կարողացավ կրկնապատկել հաշիվը: Խաղավարտին Ապոնյոն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ հաստատելով խաղի վերջնական հաշիվը:
«Սարագոսա» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 1:2
Գոլերը՝ Ապոնյո, 90՛, 11մ – Գրիսման, 11՛, Ագիրեչե, 32՛
Հեռացում՝ Լիտրի, 23՛ («Սարագոսա»)










































