Ինչպես Reuters գործակալությանը հաղորդել է Կոտ դ’Իվուարի ինքնահռչակ նախագահ Լորան Գբոգբոյի ներկայացուցիչը, կիրակի օրը Աբրիջանում նախագահական նստավայրը, որտեղ թաքնվում է Գբագբոն, հրթիռակոծության է ենթարկվել ՄԱԿ-ի և ֆրանսիական օդուժի կողմից: «ՄԱԿ-ի և Ֆրանսիյաի ուղղաթիռները շարունակում են ռմբակոծել Գբագբոյի նստավայրը, այն արդեն մասամբ ավերվել է»,- ասել Գբագբոյի ներկայացուցիչ Ահոա Դոն Մելոն: Նա հրաժարվել է պատասխանել հարցին՝ Գբագբոն իր նստավայրո՞ւմ է, թե՞ ոչ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաստատել է, որ անձամբ է հրաման տվել՝ իրականացնելու ռազմական գործողություններ իր պաշտոնը լքել չցանկացող Գբագբոյի դեմ: «Ժամը 17:00-ի սահմաններում այսօր ՄԱԿ-ի ուժերը Կոտ դ’Իվուարում իրականացրել են ռազմական գործողություններ, որպեսզի վերջ դրվի ծանր զինտեխնիկայի օգտագործմանը, որը սպառնում է Աբիջանի խաղաղ բնակչությանը և մեր խաղաղապահներին: Իմ խնդրանքով, ֆրանսիական ուժերը շարունակել են իրենց աջակջությունը ՄԱԿ-ի ուժերին»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` ավելացնելով, որ իրեն մտահոգում է հումանիտար իրավիճակը, որ ստեղծվել է Կոտ դ’Իվուարում:










































