Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականների ուսումնասիրությանը 1000 մարդ է մասնակցել: Կամավորները սննդի վերաբերյալ հարցաթերթիկ և անձի հինգ հիմնական հատկանիշները՝ անկեղծությունը, բարեխղճությունը, էքստրավերտությունը, զիջողականությունը և նյարդայնությունը գնահատող թերթիկ են լրացրել, հաղորդում է The Daily Mail-ը:
Պարզվում է, էքստրավերտները, նյարդայինները և չկազմակերպված մարդիկ շատակերության հակում ունեն: Այսինքն՝ նրանք, ովքեր բաց են տպավորությունների համար, և բարեխիղճ մարդիկ ավելի քիչ են չարաշահում բարձր կալորիականություն ունեցող սնունդը:
Մասնագետների խոսքերով՝ անբարեխիղճ մարդիկ իմպուլսիվ են ոտում և չեն կարող դիմակայել համեղ սննդին: Նյարդայինները փորձում են կուլ տալ իրենց բացասական զգացմունքները: Էքստրավերտներն ավելի շատ ճարպոտ սնունդ են ուտում և դրա վրայից ալկոհոլ են խմում, քանի որ դրանք՝ որպես կանոն, ուրիշների հետ են ուտում: Իսկ նրանք, ովքեր բաց են տպավորությունների համար, ավելի շատ մրգեր, բանջարեղեն և աղցաններ են ուտում, իսկ ավելի հազվադեպ՝ միս:









































