Սիրիայի գործերին միջամտելով` Արևմուտքը գործում է այն նույն սցենարով, ինչ Ուկրաինայում: Այսպես է կարծում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, գրում է RIA Novosti-ն:
«Կապ կա Սիրիայի ճգնաժամի և Ուկրաինայի իրադարձությունների միջև: Նախևառաջ, որովհետև երկու երկրներն էլ նշանակություն ունեն Ռուսաստանի համար: Երկրորդ, որովհետև երկու դեպքում էլ նպատակը Ռուսաստանին թուլացնելն է և մարիոնտային պետություններ ստեղծելը»,- հայտարարել է Ասադը:
Որպես նախագահ`նա իր դերը տեսնում է այն բանում, որպեսզի դիմակայի արտաքին ազդեցությանը: Նրա խոսքերով`Սիրիայում իշխանությունը փոխելու օտարերկրյա փորձերը շարունակվում են արդեն տասնամյակներ:









































