People ամսագրին տված հարցազրույցում Սփիրսը խոստովանել է, որ ցանկանում է ևս մեկ անգամ ամուսնանալ:
Հիշեցնենք, որ 2004թ. հունվարին երգչուհին Լաս Վեգասում ամուսնացել էր իր մանկության ընկերոջ՝ Ջեյսոն Ալեքսանդրի հետ, սակայն նրանց ամուսնական կյանքը միայն 55 ժամ է տևել: Նույն տարվա սեպտեմբերին Բրիթնին ամուսնացել է պարող Քևին Ֆեդերլայնի հետ: Այդ ամուսնությունից են ծնվել երգչուհու որդիները՝ Շոն Փրեսթոնը և Ջեյդեն Ջեյմսը:
«Ես շատ կուզենայի ամուսնանալ: Ես հավատում եմ հեքիաթներին… Իհարկե, ես այն մարդը չեմ, ում կարելի է հարցնել ընտանիքի էության մասին, սակայն, իմ կարծիքով, ամենակարևորը միմյանց սիրելն է, միմյանց հետ ճիշտ վարվելու կարողությունը, միմյանց նկատմամբ հարգանքով և անկեղծությամբ վերաբերվելը»,- ասում է երգչուհին:
Ընդ որում` Սփիրսը նշում է, որ սիրային հարցերում փորձագետ չէ:
Երգչուհին խոստովանում է, որ ցանկանում է ևս մեկ անգամ մայրանալ. «Ես ուզում եմ էլի երեխա ունենալ: Իհարկե, ես երջանիկ եմ, որ որդիներ ունեմ, սակայն, ապագայում… Հիանալի կլիներ սեփական մինի տարբերակն ունենալ»:













































