Ալբանիայի ազգային հավաքականի պաշտպան Անսի Ագոլին «Եվրո-2016»-ի որակավորման փուլի` Հայաստանի ազգային հավաքականի դեմ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին, տեղեկացնում է Panorama Sport-ը:
Ադրբեջանական «Քարաբաղ»-ի պաշտպանը պատմել է լրագրողներին հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին:
«Ես ոչ մի ճնշում չեմ զգացել այդ խնդրի պատճառով: Մենք պատրաստ ենք և հուսով ենք, որ կհաղթենք: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ինձ ավելի մարտունակ է դարձնում:
Ցանկանում եմ հաղթել նրանց, քանի որ այդ օրն Ադրբեջանում բոլորը մեզ են երկրպագելու: Հայերին հաղթելու դեպքում ադրբեջանական կողմն ինձ խոստացել է պարգևատրել»,- հայտարարել է պաշտպանը:






































