Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանում ՀԿ-ների դեմ օրենքները խթանում է Մոսկվան. EurActiv

 

ՀԿ-ների դեմ օրենսդրություն հաստատելու Մոսկվայի ճնշումը Երևանի նկատմամբ, Ռուսաստանի կողմից Հայաստանը ենթարկվող վասալի վերածելու միայն ամենավերջին օրինակն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է Հայաստանը առանց որևէ հարց տալու կատարում հրամանը, գրում է մարդու իրավունքների պաշտպան Արմինե Սահակյանը:

Հետխորհրդային որոշ երկրներ ոչ կառավարական կազմակերպությունները դիտարկում են իրենց հասարակությունները կառուցելու և առաջ մղելու դրական լիցք:

Լավագույն օրինակներից է Ղազախստանը, որը հայտարարել է, որ ՀԿ-ները ոչ միայն լրացնում են կառավարության աշխատանքը, այլև, որոշ դեպքում, այն ավելի լավն են դարձնում: Այդ երկիրը ընդունել է օրենքներ ՀԿ-ներին լիազորելով նույնիսկ առաջնորդել կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են սոցիալական խնդիրները լուծելուն:

Մեկ այլ երկիր, որը զարգացրել է կենսունակ և առաջադեմ ՀԿ սեկտոր, Հայաստանն է:  2014-ին Freedom House-ը բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակությունը`  այն անվանելով «ակտիվ, բազմազան և անկախ»: Բայց վերջին ամիսներին քաղաքացիական սեկտորը սպառնալիքի տակ է հայտնվել, դա հայկական տեղական խնդիր չէ, սպառնալիքը գալիս է Մոսկվայից, որը ցանկանում է իր փոքր հարևանին ստիպել ընդունել ՀԿ-ների դեմ նույն օրենսդրությունը, որն ունի Ռուսաստանը:

Սա ևս մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանը ցանկանում իր ռեպրեսիվ քաղաքականությունը տարածել հարևանների վրա:  Կրեմլը արհամարհում է հասարակական կազմակերպությունները, հավատում է, որ դրանք ֆինանսական և մարշալյան օգնություն են ստանում այսպես կոչված «գունավոր հեղափոխություններ» իրականացնելու համար, ինչպես Հարավսլավիայում, Վրաստանում և Ուկրաինայում 2000-2004 թվականներին:

Պատահական չէ, որ Ռուսաստանը ընդունել է հակահասարակական օրենսդրությունը Ուկրաինայում արևմտամետ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ժամանակ տեղի ունեցած նարնջագույն հեղափոխությունից 18-ամիս անց:

Ռուսաստանի օրենսդրությունը կարգավորում է ակտիվիստների գործունեությունը մոտ կես միլիոն ՀԿ-ների շրջանակում, որոնց թվում են միջազգային 5000 կազմակերպությունների տեղական գրասենյակները:

Օրենքը նախատեսում է ՀԿ-ներին ստիպել հաշվետու լինել գործունեության բոլոր մանրուքների նկատմամբ և ներկայացնել, թե ինչպես են ծախսվել գումարները: Միայն մեկ գործողության հաշվետվության համար պետք է լրացնել 7 էջ: Այս օրենքը, նաև միջազգային ՀԿ-ների գրասենյակներում վերջին ստուգումները, որոնց հետևանքով որոշ ոչ կառավարական կառույցներ անվանվեցին «արտասահմանյան լրտեսներ», տվեց այն ազդեցությունը, որը ցանկանում էր Մոսկվան:

Շատ տեղական ՀԿ-ներ կազմալուծվեցին, մի քանիսը, որոնք միջազգային էին, փակեցին գրասենյակները Ռուսաստանում` չսպասելով ճնշումների սաստկացմանը:

Այս ամենից ամենաշատը կորցնում է, իհարկե, Ռուսաստանի ժողովուրդը, որը կորցնում է ՀԿ-ների ծառայությունները:  Այժմ Ռուսաստանը արտահանում է ՀԿ-ների մասին իր օրենսդրությունը Հայաստան, որի նկատմամբ վերջին ամիսներին ավելացրել է հսկողությունը:

Հայաստանի օրենսդիրները պատրաստել են օրենք, որը պետք է ապահովի ՀԿ-ների ֆինանսական մանրակրկիտ հաշվետվողականությունը: Ոչ կառավարական կազմակերպությունները կենթարկվեն նաև կառավարության տարեկան ստուգումների:  Բացի այդ, առաջարկած փոփոխությունները կառավարությանը թույլ կտան չեղարկել ցանկացած ՀԿ-ի գործունեություն, եթե նոր պահանջները 2 անգամ թերի կատարվեն:

Օրենքով ՀԿ-ներին արտոնագրից զրկելը կարող է լինել միայն դատարանով: Բայց դատարանի համար դժվար կլինի մերժել կառավարության նման հայտը: Այնպես որ հայտն ինքնին կնշանակի տվյալ ՀԿ-ի մահը: Օրենքի ամենածանր դրույթով արդարադատության նախարարության պաշտոնյաներին իրավունք է տրվում ներկա լինել ՀԿ-ների ղեկավարության հանդիպումներին, սա սառեցնող ազդեցություն է թողնում է ՀԿ-ների քաղաքականության դրույթների ազատ քննարկման ժամանակ:

Ռուսաստանը Հայաստանի ՀԿ-ների դեմ ուղղված օրենսդրությունը դիտարկում է որպես հավաստիացում, որ իր հարևանը չի շեղվում Կրեմլի գծից: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը 2014-ի մայիսին հայտարարել է, որ ցանկացած ՀԿ, որը «խոչընդոտ է ստեղծում» հայ-ռուսական հարաբերությունների համար, պետք է «չեզոքացվի»:

Չնայած Հայաստանի ՀԿ-ների դեմ նոր օրենքի նախագիծը մշակվել է 2014-ի նոյեմբերին, Հայաստանի խորհրդարանը դեռ այն չի ընդունել, հնարավոր է`վախեցել է բացասական արձագանքներից:

Շատ հայեր տխրել են, որ մեր երկիրը դե ֆակտո դարձել է Ռուսաստանի գաղութը: Հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել 2013-ի դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի Երևան կատարած այցի ժամանակ: Դա եղել է Մոսկվայի ճնշման տակ Եվրամիությանը միանալու հանձնառությունից հետ քաշվելու Հայաստանի որոշումից 3 ամիս անց:

ՀԿ-ների դեմ օրենսդրության ընդունման ձգձգումը գրգռում է Մոսկվային, որը ստիպում է Երևանին կատարել այդ քայլը:  Երեք շաբաթ առաջ` 2015-ի փետրվարին, Ռուսաստանի ազդեցիկ օրենսդիրներից մեկը` Կոնստանտին Կոսաչովը, բողոքել էր, որ հայկական մոտ 350 ՀԿ-ներ խաթարել են Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ:  Նրա խոսքով, ՀԿ-ները խորամանկ են գործել` հայերին խրախուսելով ընդունել եվրոպական արժեքներ: Նա չի ասել, որ «դրանք հակասում են ռուսական  արժեքներին», բայց դա անել ոչ էլ պետք էր: Եզրակացությունն ակնհայտ է:

ՀԿ-ների դեմ օրենսդրություն հաստատելու Մոսկվայի ճնշումը Երևանի նկատմամբ Ռուսաստանի կողմից Հայաստանը ենթարկվող վասալի վերածելու միայն ամենավերջին օրինակն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է Հայաստանը առանց որևէ հարց տալու կատարում հրամանը:

Դրա ամենաակնհայտ ցուցադրությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ  Ռուսաստանը ստիպեց Հայաստանին միանալ Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական Տնտեսական Միությանը, և ոչ թե ԵՄ-ին:

Հայաստանը 3 տարի ծախսեց ԵՄ-ին միանալու աշխատանքների վրա:

Կտրուկ շրջադարձը եղավ այն ժամանակ, երբ Պուտինը խոսեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում: Ոչ ոք, բացի Սարգսյանից և մի քանի վստահելի մարդկանցից չի իմացել, թե սպառնալիքների և խոստումների ինչ համադրությամբ է Պուտինը Հայաստանին «համոզել» հրաժարվել ԵՄ-ին միանալու իր երազանքից: Ամեն դեպքում այն արդյունավետ է եղել:

Շրջադարձը շատ հայերի զայրացրել է և ընդգծել փաստը, որ ռուս-հայկական հարաբերությունները հավասար հիմքերի վրա չեն: Հայաստանը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ խոնարհաբար միացավ ԵԱՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ին:

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը Կրեմլի համար հիմնարար քայլ էր մեր երկիրը խորհրդային ոճի ռուսական արբանյակ դարձնելու ուղղությամբ:  Մոսկվայի հաջորդ քայլը, որով օղակը սեղմվում է, Հայաստանին ՆԱՏՕ-ի դեմ օրենսդրություն պարտադրելն է:

Յուրաքանչյուր ճնշումից հետո Հայաստանն ավելի շատ է դառնում ռուսական ոճի ռեպրեսիվ երկիր, որից շատ հայեր ցանկանում են խուսափել:  Եվ դա հենց այն է, ինչ ցանկանում է Կրեմլը:

 

Թարգմանությունը՝ Interpress.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում