Բեռլինի կինոփառատոնը եռում է. այսօր այնտեղ տեղի է ունենալու «Կինոն հանուն խաղաղության» բարեգործական գալա-երեկույթը, որտեղ Շեռլիզ Թերոնը կարմիր գորգի աստղն է դարձել (չնայած բոլոր հյուրերը դեռ չեն ժամանել), առավել ևս, որ նրա հիմնադրամը այս ակցիայի նախաձեռնողներից մեկն է:
Դերասանուհին, որը «Խելագար Մաքսը» ֆիլմում նկարահանվելու համար սափրել էր գլուխը, այս օրվա համար ընտրել է մոխրա- մարգարտագույն երկար զգեստ, որը զարդարված է շքեղ ժանյակով: Գեղեցիկ աքսեսուարները «աղջիկների լավագույն ընկերներն են» և իհարկե, հասած բալի գույնի շրթներկը: Նրա կերպարն անթերի է:









































