Գիտնականները հայտարարել են, որ ացտեկյան շրջանի մեզոամերիկյան պետական միավորումները կառուցել են միմյանց միջև բարդ աշխարհաքաղաքական հարաբերություններ, որոնք վերաբերել են ոչ միայն պատերազմին ու խաղաղությանը: Աշխատանքի մասին հաշվետվությանը կարելի է ծանոթանալ Тhe Journal of Archaeological Science ամսագրում:
Հնագետները պեղումներ են իրականացրել այն վայրում, որտեղ XIII-XVI դարերում գտնվել է Տլասկալա քաղաք-պետությունը:
Պեղումները ցույց են տվել, որ քաղաքի բնակիչները կարողացել են պահպանել իրենց անկախությունը, բացի այդ` զարգացած է եղել ապրանքափոխանակությունը:
Հնագետները պնդում են, որ այդ փաստերը վկայում են այն մասին, որ ացտեկները կարողացել են իրենց հարևանների հետ կառուցել բավական բարդ աշխարհաքաղաքական հարաբերություններ: Թեև Տլասկալան եղել է կայսրության թշնամին, ացտեկները չեն դադարեցրել քաղաք օբսիդիանի մատակարարումը, որն օգտագործվել է տլասկալցիների կողմից նաև զենք պատրաստելու համար: Ավելին` օբսիդիանի մատակարարումները եղել են սովորական բան, որը ացտեկները, ամենայն հավանականությամբ, քաղաքական կոնֆլիկտի պատճառ չեն համարել:






































